«Մենք տեսել ենք դրական արձագանք և կրկնում ենք՝ պատրաստ ենք օգնել: Որպես դաշնակիցներ միշտ պատրաստ ենք օգնել՝ ելնելով Երևանի կարիքներից»,- արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հեղեղված տարածքներին օգնություն տրամադրելու առաջարկին:
Դեպքի վայր գործուղված տարբեր պրոֆիլի ռուս մասնագետները, հայ մասնագետների հետ փնտրում են խնդիրների լուծման ուղիներ։
«Եվս մեկ անգամ ցավակցում ենք տարերքի հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»: