Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Թեկնածուների գրանցման առաջին օրը հայտ են ներկայացրել նախկին ու ներկա պատգամավորներ: Եվս մի քանիսը հայտարարել են թեկնածություն դնելու մտադրության մասին:
Բարեփոխականների մի մասը ցանկանում է առաջ տանել խորհրդարանի նախկին նախագահ Ալի Լարիջանիի ու Հասան Ռոհանիի օրոք նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի թեկնածությունը:
Լարիջանին դեռ վերջնական որոշում չի կայացրել, ասել է՝ «տեսնենք»: Ջահանգիրիի պատասխանը ևս պարզ չէ:
Կարդացեք նաև
Պահպանողականների ամենահավանական թեկնածուներից՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը օրերս վերընտրվել է խորհրդարանի նախագահի պաշտոնում (12-րդ գումարման): Ըստ մամուլի՝ ֆրակցիաներից մեկը նրա օգտին է քվեարկել, քանի որ Ղալիբաֆը վստահեցրել է, որ խորհրդարանում է մնալու և թեկնածություն չի դնելու:
Նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հերթական անգամ հայտարարել է, որ թեկնածություն դնելու մտադրություն չունի:
Թարմացվող ինֆոգրաֆիկայում արդեն գրանցված թեկնածուներն են: