Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական ու թուրքական կողմերը շատ գոհ են Փաշինյանի վարած քաղաքականությունից. Տաթև Հայրապետյան

Մայիս 30,2024 15:55

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանական ու թուրքական կողմերը շատ գոհ են Փաշինյանի վարած հակահայկական ու հակամարդկային քաղաքականությունից, նրան համարում են «իրողություններն ընդունող առաջնորդ»։ Իհարկե, նրանք Հայաստանում գտել են մեկին, որը քաղաքական ամրագրում է տալիս պատերազմով ձևավորված իրողություններին, որը հարցադրումներ է առաջ քաշում հայոց պատմության ու Ցեղասպանության մասին։ Զարմանալի կլիներ, որ գոհ չլինեին այսքանից հետո։ Ուշագրավ է, որ Բաքվում Թուրքիայի նախկին դեսպանը իր դրվատանքի խոսքում նշում է․ «Եթե ստորագրվի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, թուրք և ադրբեջանցի ժողովուրդները, ինչպես և առաջ, պատրաստ են հաց կիսել հայ ժողովրդի հետ․․․»։

Ցավոք, տեսել ենք, թե հաց կիսելուց հետո ինչ հանցանքներ եք գործել հայ ժողովրդի դեմ, իսկ այդ չարագործությունների համար ոչ միայն չեք զղջացել, այլ անգամ հպարտանում եք․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031