«Արյունով եք այդ հացն ուտում, տղերք»,- կառավարության շենքի մոտ ՝ ցուցարարներին ծեծող ոստիկաններին դիմեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ սրբազանը։
Նա հայտարարեց, որ այս օրերին ոստիկանական ստորաբաժանումներից խուլիգանական խմբեր են կազմվել՝ 15 հոգանոց, որոնց «առաքելությունը» ցուցարարներին ծեծելը պետք է լինի։
Առաջին խումբը, ըստ սրբազանի, կազմվել է Աշոտ Մկրտումյանի գլխավորությամբ, որը տապալել է իր առաջադրանքը։ Իսկ երկրորդ խումբը պետք է գլխավորեր Բորյա Մկրտչյանը, բայց, սրբազանի տեղեկություններով, կարծես ձախողվում է դրա կազմումը։
«Դեռ չեմ ասում՝ որ ստորաբաժանումից, հետո կասեմ»,- ասաց սրբազանը՝ հայտարարելով, որ այդ «բանդաների» անդամների նկարները՝ անուն-ազգանուններով, շուտով կհայտնվեն համացանցում։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ցուցարարները կառավարության շենքը շրջափակված կպահեն՝ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը՝ 18․00-ն։ Սրբազանը բոլորին հորդորեց՝ աշխատանքն ավարտելուց հետո՝ միանալ իրենց։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ