Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը շնորհավորել և գովել է Նիկոլ Փաշինյանին։
Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը տեսնում և ընդունում է այսօրվա իրականությունը, ցույց է տալիս, որ ինքը հայ ժողովրդի ապագայի մասին մտածող առաջնորդ է և չի ցանկանում խնդիրներ թողնել սերունդներին։
Հայ ժողովրդին ահռելի վնաս են հասցրել երկրի նախկին ղեկավարները, ովքեր «ատելություն են կրում իրենց հարևանների նկատմամբ», «օկուպացրել են ադրբեջանական հողերը», «հավերժացրել են ցեղասպանության մասին սուտը» և եղել սփյուռքի «բանտարկյալները»:
Եթե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքվի, թուրք և ադրբեջանցի ժողովուրդները, ինչպես նախկինում, պատրաստ են հաց կիսել հայ ժողովրդի հետ։
Կարդացեք նաև
Փաշինյանը տեսավ, որ «պատմական հայկական հողերի» գաղափարը սխալ է և ընդունեց իրականությունը։ Կարծում եմ, որ հայ ժողովուրդը պետք է համախմբվի Փաշինյանի շուրջ և սատարի նրան՝ այսօրվանից այսպիսով նախապատրաստելով իր ապագան։
Զարմանալի կլիներ, եթե այս հակահայ քաղաքականությունից հետո դեռ գոհ չլինեին։
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք