Ermenihaber. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 29-ին վավերացրել է Թուրքիայի կողմից ՌԴ-ից վերցված վարկի ժամկետնանց գումարի վրա տոկոսների՝ տույժ-տուգանքների չհաշվարկման մասին օրենքի նախագիծը:
Օրենքի նախագիծը, որն ընդունվել է որպես բարեկամական ժեստ, Պուտինի հաստատմանն է ներկայացվել Ռուսաստանի Դաշնության Դումայի կողմից:
Ինչպես հայտնում է ռուսական «Sputnik» լրատվական գործակալությունը, Թուրքիան 2017-ին ՌԴ-ից վերցրել էր 726 մլն դոլարի վարկ՝ արտահանման ոլորտում ներդնելու նպատակով:
Վերոնշյալ գումարից 111 մլն դոլարը Թուրքիան մինչև 2022-ից 2023-ի առաջին կեսը ժամկետների համաձայն, չէր կարողացել մարել, ինչն էլ պայմանավորված էր եղել Արևմուտքի պատժամիջոցներով:
Կարդացեք նաև
Այդպիսով, չնայած այն բանին, որ Թուրքիան կարողացել էր վարկն ամբողջությամբ մարել 2023-ի սեպտեմբերին, ՌԴ-ն իրավասու էր որպես ժամկետանց գումարի տույժ գանձել ևս 17 մլն դոլար: