ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատմեց, որ տեսնելով երիտասարդների ազնիվ պայքարը ընդդեմ այս իշխանությունների՝ չի կարողանում անտարբեր մնալ ու չմիանալ նրանց: Օրերս նրան վարչական ձերբակալության էին ենթարկել, ու 3 ժամ անց ազատ արձակել
Սամվել Նիկոյանն անդրադարձավ նաեւ մայիսի 28-ին Վեհափառ հայոց հայրապետ Գարեգին Բ-ի ճանապարհը փակելուն ու դեպի Սարդարապատի հուշահամալիր նրա մուտքն արգելելուն. «Ճանապարհը փակվեց հենց թշնամու կողմից, հենց ավելի կեղտոտ ու ավելի զարհուրելի թշնամու կողմից: Ինչքան օտար նվաճողներ են եկել, գրավել, եկեղեցու, հավատքի նկատմամբ որոշակի ակնածանք պահել են: Ոչ մի օտար նվաճող նման քայլ չի արել, միայն հայ սրիկան կարող է նման բան անել… Ի՞նչ է, խուլիգա՞ն էր, թույլ չեն տվել, այդ խուլիգանների անուններն ու նրանց ընտանիքների անդամների անունները մնալու են պատմության մեջ»:
Անդրադառնալով մայիսի 27-ին ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի՝ ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու դեպքին, Նիկոյանը նկատեց, որ ոստիկաններն իրենց խուլիգանի պես են պահել. «Ոստիկանների մեջ մեկը չկար մեկը, որ հասկացներ, թե ինչ է նշանակում ոստիկանական գործողություն: Քուչի խուժանի կռիվ էին տալիս, բայց քուչի խուժան կռիվն էլ ունի իր օրենքները, ընդունված չէ, երկու-երեք հոգուց ավելի մարդ մեկին ծեծեն, նրանք անարգվում են փողոցում: 20-30 հոգով հարձակվել էին մի տղու վրա: Այդ տղեն իրեն պահեց իսկական հայ տղու պես, նրա երեխաները էս հողի վրա հպարտությամբ են ապրելու: Իսկ էդ կարմիր գլխարկավոր ոստիկանների զավակներն ի՞նչ են ասելու, ո՞նց են ապրելու էս հողի վրա»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ