«Աշոտ ջան, որտե՞ղ է եղել «ճակատամարտը»,- ՀՅԴ գրասենյակի մոտ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի հետ ողջագուրվելով՝ հարցրեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։ Նա նկատի ուներ այն միջադեպը, երբ մայիսի 27-ին կարմիր բերետավորները փորձում էին ներխուժել ՀՅԴ գրասենյակ եւ գրասենյակի մոտ 30-40 ոստիկան ծեծի ենթարկեցին Աշոտ Սիմոնյանին։
«Դեպքի հետ կապված ես չեմ խոսելու»,- լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց Աշոտ Սիմոնյանը։
Տեղեկություն էր ստացվել, որ Նիկոլ Փաշինյանը լքել է կառավարության շենքը: Բագրատ սրբազանը որոշեց շրջել կառավարության շենքի ողջ տարածքով, որը ցուցարարները շրջափակել են եւ անձամբ զրուցելով շենքը շրջափակած մարդկանց հետ՝ հավաստիանալ՝ լքե՞լ է Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքը։
Հիշեցնենք, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն առավոտից շրջափակել էին կառավարության շենքը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
«Գառնիկին ասեք՝ իր երազն իրականացել է․ տղաները ծառ են տնկում, որ անվտանգություն ապահովեն»,- ասաց Բագրատ սրբազանը, ապա այդ հատվածում կառավարության շենքը շրջափակած երիտասարդներին հարցրեց՝ «Բայց բարձունքները ձե՞ր ձեռքին են, թե թշնամու»։
«Ճիշտ անկյան տակ, որ նայում ենք, կառավարության շենքը չի երեւում․ կարող ենք «ռեզկի» հանել՝ անվտանգությունը կորի»,- ասաց «ԱզատազԷն» ԿՀԿ խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը։
«Չէ, պետք չի, չի կարելի նման բան»,- պատասխանեց սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Շրջայցից հետո Բագրատ սրբազանն ասաց՝ եւ ոստիկանները, եւ ցուցարարները հավաստիացրել են՝ չի «ճողոպրել»։ Նա կրկնեց՝ խնդիրը ոստիկանների հետ չէ, հորդորեց հարգալից լինել, «բայց եթե կհրահրեն՝ վախեցող էլ չկա»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ