Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հուսով եմ՝ Վեհափառ Տերը կների ցածրիս. իր առաջնորդած ընդդիմադիր շարժումը սկսել է բացասաբար ազդել իր ենթակաների հուզական ֆոնի վրա». Ռուբեն Ռուբինյան

Մայիս 30,2024 15:13

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան գրառումը

«Շատ իրատեսական է, որ այս իշխանությունը ընդունակ է ցանկացած այլանդակության` ներառյալ դիմելու Ադրբեջանին, որ հարձակվիր, որպեսզի ես մեղադրեմ այս շարժմանը». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան, 15.05.2024:

«Փաստորեն (Լոռիում և Տավուշում աղետի) կանխարգելման հնարավորություն ունեցել են… Միգուցե դիտմա՞մբ են արել (չեն կանխել աղետը)` կանխելու համար մեր ցույցը: Մեղք էլ չեմ վերցնի վրաս, որ ասեմ հենց այդպես է, բայց վարկած է». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան, 30.05.2024, քիչ առաջ:

Հուսով եմ` Վեհափառ Տերը կների ցածրիս, եթե խոնարհաբար հանդգնեմ կարծիք հայտնել, որ իր առաջնորդած ընդդիմադիր շարժումը սկսել է բացասաբար ազդել իր ենթակաների հուզական ֆոնի վրա: Գուցե հարգարժան սրբազանների սրտերն այնքան են լցվել ատելությամբ, որ սա սկսել է մթագնել նրանց բանականությունը:
Մեղք էլ չեմ վերցնի վրաս, որ ասեմ հենց այդպես է, բայց վարկած է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031