Լրահոս
Օրվա լրահոսը

Ես լիահույս եմ՝ այս հաղթանակների շարքը բերելու է չարի ու կեղծիքի թագավոր Նիկոլ Փաշինյանի հրաժարականին. Գագիկ Մինասյան

Մայիս 30,2024 14:50

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը «հիմարություն» որակեց Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը կղերաֆեոդալական պայքար է:

«Հիմարություն է այն շարքից, որ տեւական ժամանակ լսում ենք այդ մարդու շուրթերից, բայց էականն այն է, որ այս շարժումը տեւական ժամանակ է՝ կարողանում է ապացուցել, որ երկրում երկիշխանություն է: Ինչ տեղի ունեցավ Սարդարապատում, ՆԳՆ շենքի մոտ, այսօր կառավարության շենքի մոտ՝ ապացուցում է, որ կառավարությունն ի զորու չէ իրականացնել իրեն վերապահված գործառույթները: Պատճառն այն է, որ հասարակության ճնշող մեծամասնությունն արդեն հասկացել է, որ հանձին այդ կառավարության՝ մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական գործակալների իշխանության հետ: Կարեւոր է նաեւ, որ այդ անհնազանդության գործունեությանը մասնակցող քաղաքացիները տեսնում են, որ յուրաքանչյուր օր մի նոր հաղթանակ են տանում, իսկ այդ հաղթանակները գնալով ամբողջանալու են, ու մենք հասնելու ենք մեր նպատակին, որն ունենք արդեն վեց տարի ի վեր: Ես լիահույս եմ, որ այս հաղթանակների շարքը բերելու է նրան, որ չարի ու կեղծիքի թագավոր Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու ու հեռանալու է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանը:

Մինասյանն այսօր եկել էր մասնակցելու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստին: Նա` անդրադառնալով Աշոտյանի գործի քննությանը, նկատեց, որ Փաշինյանի՝ որպես կեղծիքի ու չարի թագավոր լինելը ապացուցում է նաեւ հենց Աշոտյանի գործը. «Այս դատական նիստը դրա վառ ապացույցն է: Տեսնում ենք՝ ինչպիսի աբսուրդ հիմնավորումներով է գործընթացը գնում, ինչպես է դատական գործընթացը քանդվում այս դատարանի դահլիճում ու վեր հանում ակնհայտ ճշմարտությունը, որ սա քաղաքական պատվերի իրականացում է: Քաղաքական պատվեր, որտեղ թուրք-ադրբեջանական գործակալների իշխանությունը, առաջին հերթին՝ նրա ղեկավարը, վախենում է իր քաղաքական հակառակորդներից : Երբ կարողանանք հեռացնել այդ ազգակործանին, բոլոր քաղբանտարկյալները կհայտնվեն ազատության մեջ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031