«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները բողոքի ցույց են անում կառավարության շենքի տարածքում։
Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն իր ելույթում դիմեց Նիկոլ Փաշինյանին․ «Մենք ոչ մեկից չենք վախենում, չնայած փորձում են վախեցնել։ Տղերքը՝ ոստիկանները չեն ուզում ոչ մի բան անել, իրենց իրիկվա հավաքներին զոռով պարտադրում են, ասում են՝ կամեռաների առջեւ բոքսով տվեք մեկի գլխին, որ մյուսները վախենան։
Վախեցանք, բա ի՞նչ արեցինք։ Վախից ընկել ենք գետնին: Վախկոտը կառավարության շենքում նստած է։ Մենք 4 մեքենայո՞վ ենք ման գալիս, հեծանիվ քշող, ո՞ւր ես բա, հեծանիվդ ո՞ւր ա, հեծանիվով վարկերդ ես փակե՞լ կամ Ալիեւը թույլ չի տվե՞լ, ասել է՝ միլիոնանոց էսկորտներով կշարժվե՞ս: Դու բոլորին գերազանցել ես, այ վախկոտ, չտղամարդ։ Ասում էիր՝ չակնկալիք, չպետություն, ձեռ էիր առնում, հա՞, ամենամեծ ձեռառնելիքն ես: Ոստիկաններին շարել ես դիմացդ, թաքնվել ես, ո՞ր անկյունն ես մտել, դուրս արի։ Էլ որտե՞ղ եք թաքնվելու, թե՞ հրաման ես տալու՝ ծեծեն-ջարդեն ժողովրդին: Թող փորձեն, տեսնենք ինչ կանես։ Ընկրկող չկա, տղես, հասկացիր, ոչ էլ վախեցող, մենք ավելի բան ենք տեսել մեր կյանքում, ընկերներ ենք տեսել մեր ձեռքերում զոհված»։
Բագրատ սրբազանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի ստի իշխանությունը չպետք է լինի Հայաստանում․ «Չի լինելու, ինքը գոյություն չպետք է ունենա մեր երկրում՝ որպես քաղաքական կերպար, որպես հայեցակարգ, որպես մշակույթ, որպես գաղափար, որպես այդ բոլորն ամփոփող՝ չի կարող գոյություն ունենալ։ Քո լեզվով ասեմ՝ չկաս, պրծել ես։ Բոլորին եմ ասում, հատկապես ոստիկանությանը՝ ձեր կիսագողական վարքը թողեք, ձեր ուսադիրներին նայեք, ձեր կուտակած բիզնեսներին նայեք, հետո եկեք էս ժողովրդի հետ խոսեք»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ