ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը այսօր ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին ԱՄՆ պետդեպի զեկույցը մեջբերեց, որտեղ խոշտանգումների մասին բավականին տխուր անդրադարձ կա. «Ինձ թվում էր՝ անցել ենք այդ էտապը ու խոշտանգումները չպետք է տեղ ունենան ոստիկանությունում, բայց փաստացի նման դեպքեր արձանագրվում են:
Մի կոնկրետ դեպք ասեմ՝ ինչ եք արել: Անցյալ տարի Տիգրան Առաքելյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով հարց բարձրացրեց, որ իրեն խոշտանգել են անձնապես ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը եւ Երեւանի քննչական վարչության նախագահը Երեւանի քննչականի կոմիտեի պետի կաբինետում: Ես հանրային դաշտում չեմ տեսնում ոչ մեղադրյալ, ոչ դատարան ուղարկված գործ եմ տեսնում, որ ինչ-որ մեկը դատարանի առաջ կանգնի: Նորմա՞լ է այս ամեն ինչը, որ տեղի է ունենում: Եթե այս ամեն ինչը մտացածին հերյուրանք է, ուրեմն դրան էլ պետք է արձագանք տալ, եթե մարդուն անհարկի մեղադրում են, որ իմ գլխին ոտդ դրել ես ու ցուցմունքներ ես փորձել կորզել, այդ թվում` նշվում էին ԱԱԾ պետի, Գլխավոր դատախազի անունները: Սա պետք է ունենա արձագանք եւ քաղաքական եւ իրավական, սա չի կարող հանդուրժվել մեր իշխանության կողմից»:
Մանասյանը նշեց, որ իրենք զեկույցում արձանագրել են խոշտանգման դեպքերի մասին, իրենք էլ են նշել, որ խոշտանգումների քննության տեսանկյունից ունենք խնդիր երկրում: Եթե նույնիսկ քաղաքացին հետ է վերցնում բողոքը, պետությունը պետք է նման գործը քննի մինչեւ վերջ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ