Լրահոս
Օրվա լրահոսը

«Պլանավորվում է կառուցել ժամանակակից շինություն. Կոմիտասի շուկայի պատմամշակութային շենքն արտաքին միջամտության չի ենթարկվի»

Մայիս 30,2024 14:15

Կոմիտասի շուկայի սեփականատեր «Յունիոն-Սերվիս» ՍՊ ընկերության հայտարարությունը

Հաշվի առնելով շուկայում առևտրով զբաղվող բազմաթիվ առևտրականների խնդրանքը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի միջնորդությամբ ընկերությունը որոշում է կայացրել առնվազն 3-5 ամսով հետաձգել շուկայի վերանորոգման աշխատանքները, առևտրականների՝ այլ առևտրի իրականացման վայր տեղափոխվելն առավել սահուն իրականացնելու համար:

Հաշվի առնելով վերջին շրջանում մամուլում տարածվող մի շարք կեղծ տեղեկությունները` հարկ ենք համարում նշել`

1.Կոմիտասի շուկան ամբողջությամբ պատկանում է ՀՀ քաղաքացի Գրիգոր Տեր-Ղազարյանին, որևէ այլ ազգի ներկայացուցիչ չունի սեփականության որևէ բաժնեմաս:

2.Շուկայի շենքը մասնավորեցվել է 30 սեպտեմբերի 2002թ., այժմյան սեփականատերն այն ձեռք է բերել մասնավոր անձանցից 1 սեպտեմբերի 2022թ.:

3.Շուկայի շենքին հարող կիսախարխուլ բացօթյա առևտրի տաղավարներն արդեն ապամոնտաժվել են և պլանավորվում է կառուցել ժամանակակից շինություն, որը նոր տեսք կհաղորդի Կոմիտասի պողոտային, իսկ Կոմիտասի շուկայի պատմամշակութային շենքն արտաքին միջամտության չի ենթարկվի:

Յունիոն-Սերվիս ՍՊԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031