Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիրանցից հետո կառավարության շենքի մոտ ծառեր կտնկվեն, այլեւս Փաշինյանն անվտանգ է, քանի որ իրեն հսկում են հարյուրավոր ուռենիներ»․ Գառնիկ Դանիելյան

Մայիս 30,2024 14:04

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները բողոքի ցույց են անում կառավարության շենքի տարածքում։

Members of the ‘Tavush for the Motherland’ movement hold a protest action with the demand to prevent the holding of the Government’s session on the Republic Square of Yerevan, Armenia

Շարժման մասնակիցները ծառեր են բերել կառավարության շենքի մոտ։ Ավելի վաղ, Տավուշի մարզի տարածքները հանձնելու դեմ բողոքող բնակիչներին Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Կիրանից դպրոցի մոտ ծառեր կտնկեն, որպեսզի մարդիկ չտեսնեն թշնամուն։

Members of the ‘Tavush for the Motherland’ movement hold a protest action with the demand to prevent the holding of the Government’s session on the Republic Square of Yerevan, Armenia

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ այսօր իրենք են ծառեր տնկում կառավարության շենքին հարակից տարածքում։

«Մենք դիմում ենք օկուպացիոն ռեժիմին, որպեսզի անվտանգ լինեն, իրենց անվտանգությունն ապահովված լինի, մենք բերել ենք այստեղ ծառեր տնկենք, եւ ինքն այլեւս անվտանգության խնդիր չունի։ Մենք միասին այստեղ ծառերը կտնկենք, մեր սիրելի ոստիկաններին կոչ կանենք, որպեսզի գնան, զբաղվեն իրենց աշխատանքով, եւ այլեւս Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովված է։ Կաճեն այս ծառերը, բավական հով կլինի, այլեւս ոչ ոք իրենց երեսը չի տեսնի։ Այս ծառերը կտնկվեն նաեւ խորհրդարանում, կառավարության շենքի մոտ, կառավարության բոլոր մասնաշենքերում ուռենիներ կտնկվեն, ոստիկանության մոտ էլ ուռենիներ կտնկվեն, ԱԱԾ մոտ էլ ուռենիներ կտնկվեն, եւ այլեւս Հայաստանը կլինի անվտանգ երկիր։ Նոր ծառեր, նոր անվտանգության քաղաքականություն։ Այլեւս ՀՀ-ն ունի անվտանգության նոր հայեցակարգ, ՀՀ սահմաններն անառիկ են, Կիրանցում տնկվել են ծառեր, այնուհետեւ ծառատնկման աշխատանքները շարունակվում են կառավարության շենքի մոտ։ Այլեւս Նիկոլ Փաշինյանն անվտանգ է, քանի որ իրեն հսկում են հարյուրավոր ուռենիներ»,- հայտարարեց Գառնիկ Դանիելյանը։

Գառնիկ Դանիելյանը կոչ արեց հանրությանը միանալ կառավարության շենքի մոտ ծառատունկի արարողությանը եւ իրենց նպաստը բերել Նիկոլ Փաշինյանի անցնցում եւ անվտանգ իշխանափոխությանը․ «Ինչպես ուռին ու բարդին, Նիկոլ Փաշինյանն իր դարդին»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել