Լրահոս
Օրվա լրահոսը

Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերի նվազում է դիտվել

Մայիս 30,2024 13:58

Դեբեդ և Աղստև գետերում դիտված ջրի ելքերը

Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 30-ի ժամը 08։00-ի դրությամբ մայիսի 29-ի 20։00-ին դիտված ջրի ելքերի համեմատ դիտվել է նվազում.

✅ Դեբեդ գետի Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի ելքը նվազել է 20.0 մ3/վ-ով և կազմել 102 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 350 մ3/վ), Ձորագետ գետի Ստեփանավան դիտակետում ջրի ելքը կազմել է 42.6 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 175 մ3/վ), որը 2.20 մ3/վ-ով նվազել է մայիսի 29-ի ժամը 20։00-ին դիտված ելքից, Փամբակ գետի Թումանյան դիտակետում ջրի ելքը մայիսի 29-ի ժամը 20։00-ի համեմատ նվազել է 1.50 մ3/վ-ով և կազմել՝ 35.1 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 120 մ3/վ), Տաշիր գետի Սարատովկա դիտակետում ջրի ելքը նվազել է 1.70 մ3/վ-ով և կազմել՝ 10.7 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 85.4 մ3/վ)։

✅ Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի ելքը 2024 թվականի մայիսի 30-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 10.3 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 42.4 մ3/վ), որը մայիսի 29-ի ժամը 20։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 0.80 մ3/վ-ով։

Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի ելքը մայիսի 30-ի 08։00-ի դրությամբ մայիսի 29-ի 20։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 7.90 մ3/վ-ով և կազմել է 41.3 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 124 մ3/վ)։
✅ Կիրանց գետի Աճարկուտ դիտակետում ևս դիտվել է ջրի ելքերի նվազում և մայիսի 30-ի 08։00-ի դիտված ջրի ելքը կազմել է 2.35 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 20.4 մ3/վ):

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031