Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարիխուանա»-ով փաթեթները, վարձատրության դիմաց, տեղադրել է Երևանի տարբեր հատվածներում

Մայիս 30,2024 13:44

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության, դրանում համացանցի կիրառման դեմ քրեաիրավական պայքարը շարունակվում է։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ոստիկանության կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է նման հերթական՝ Երևան քաղաքի 21-ամյա բնակչի կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների շրջանառության դեպքը։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 21-ամյա երիտասարդը, որոշելով եկամուտ վաստակել, իր բջջային հեռախոսում առկա «Տելեգրամ» բջջային հավելվածով կապ է հաստատել «Լ….» էջի օգտատիրոջ հետ և պայմանավորվել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցով համալրված փաթեթները, յուրաքանչյուրը 10 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց, տեղադրել Երևան քաղաքի տարբեր հատվածներում։ Պայմանավորվածության համաձայն՝ 2024թ. մայիսին երիտասարդը Արարատի և Կոտայքի մարզերից ապօրինի ձեռք է բերել և պահել վերոնշյալ էջի օգտատիրոջ կողմից թողնված, ընդհանուր առանձնապես խոշոր չափի` 71.28 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցով համալրված 112 փաթեթ։ Դրանցից 1-ը հայտնաբերվել է 2024թ. մայիսի 21-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված՝ երիտասարդի անձնական խուզարկության, իսկ 111 փաթեթները՝ վերջինիս պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկության արդյունքում:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 21-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործում ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031