«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը
Մայիսի 26-ին Լոռու և Տաշիրի բնակավայրերը պատուհասած սարսափելի աղետի հետևանքով մեր բազաթիվ հայրենակիցներ դեռևս օգնության և օժանդակության կարիք ունեն:
Ինձ անընդհատ տեղեկություններ են գալիս, որ վիճակը շատ ծանր է և ջրհեղեղից տուժած համայնքներն ու մարդիկ շտապ կենսական օժանդակության կարիք ունեն:
Բարեգործական հիմնադրամի աշխատակազմին և թիմակիցներին հանձնարարել եմ անձամբ այցելել ջրհեղեղից տուժած համայնքներ՝ հատ առ հատ գույքագրել մարդկանց կարիքները՝ անուն առ անուն, հասցեական և համակարգային օգնություն ապահովելու նպատակով:
Կարդացեք նաև
Հանձնարարել եմ նաև այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավել տեղի համայնքների մեր երիտասարդներին՝ հնարավորինս արագ մարդկանց կարիքները հոգալու և նրանց այս վիճակից հանելու համար: