Լրահոս
Օրվա լրահոսը

Մանասյանը կառավարությունից նոր շենք է ուզել ու «դաբրո» ստացել

Մայիս 30,2024 12:56

Այսօր ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս` Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խոսեց իր աշխատակազմի շենքային պայմանները բարելավելու մասին:

Նա ասաց, որ նախորդ տարի պետբյուջեի միջոցներից գումար է հատկացված եղել, որ շենքի ներսում որոշ աշխատանքներ անեն, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցողների համար շենքը մատչելի դարձնեն, սակայն Քաղաքաշինության կոմիտեի նախագահը գրություն է տվել, որ ՄԻՊ-ին հատկացված Երեւանի Պուշկինի 56ա հասցեում գտնվող շենքը հանդիսանում է պատմամշակութային հուշարձան. «Խնդիր է առաջացել շենքի սեյսմազինվածության հետ կապված, առանց դրա անհնար է աշխատանքներ իրականացնել: Դրանք նախատեսված չէին»:

Պարզվում է՝ Մանասյանը կառավարությունից նոր շենք է ուզել, որ հատկացնեն ու գոհ է մնացել իշխանության դիրքորոշումից. «Կարծես թե հնարավոր կլինի լուծում գտնել նոր շենք գտնելու, դա ցույց է տալիս, չափանիշ է, թե պետությունը ինչպես է վերաբերվում մարդու իրավունքներին»,- ենթադրեց Մանասյանը:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031