Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանը նեղվել է, երբ ասել են՝ բյուջեի հաշվին ճոխ գործուղումներ է անում, պարգեւավճար ստանում. «Ես անձամբ 2 գործուղում եմ ունեցել»

Մայիս 30,2024 12:48

«Իրականում ՄԻՊ-ի բյուջեն այնքան էլ մեծ չէ, որքան մյուս մարմիններինը»,- այսօր Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը արձանագրեց 2023-ի բյուջեի կատարման հաշվետվությունը ԱԺ-ում ներկայացնելիս:

Նա հայտարարեց, որ իրենց պլանային ծրագրերը գերակատարել են. «Օրինակ, հանրային իրազեկման միջոցառումների իրականացումը 900 է նախատեսված եղել, իրականում դրանք հասել են շուրջ 3600-ի: Բավականին ակտիվ ենք աշխատել նույն ֆինանսավորման շրջակայքում»:

Նա ասաց, որ 1282 դրական գործ է եղել 2022-ին, իսկ 2023-ին՝ 1920:

Մանասյանը նեղվել է պատգամավորներից մեկի այն քննադատություններից, որ ՄԻՊ-ի աշխատակազմը լուրջ ֆինանսական միջոցներ է ստանում, մեծ աշխատավարձեր, պարգեւավճարներ ու արտասահմանյան գործուղումներ են իրականացնում բյուջեի հաշվին. «Մեր հաստատությունը քիչ ֆինանսավորվող հաստատություններից է: Մենք տնտեսումներ ենք արել, այդ թվում՝ արտասահմանյան գործուղումների հետ կապված հարցերից, նաեւ աշխատավարձի ֆոնդից: Ես անձամբ նախորդ տարի պետբյուջեի հաշվին 2 գործուղում եմ ունեցել, մնացած բոլոր գործուղումները խնդրել ենք ֆինանսավորել միջազգային կազմակերպությունների կողմից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031