Հեռարձակման հնարավոր դադարեցման մասին նախնական ծանուցումները, որոնք նախատեսված են համաձայնագրերով, չենք ստացել, ռուսական «Առաջին ալիքից» պատասխանել են Սպուտնիկ Արմենիայի հարցմանը. «Առաջացած պարտքի պատճառները բացառապես տեխնիկական են։ Մեր ընկերությունը ուշադիր հետևում է պարտավորությունների կատարմանը, որ թույլ չտա գործող պայմանագրի խախտումներ:
«Հայկական կողմն այսօր հաստատեց, որ բոլոր վճարումները ստացել են։ Սպասում ենք առաջիկա ժամերին Հայաստանի մուլտիպլեքսում «Առաջին ալիքի» հեռարձակման վերսկսմանը»:
Հիշեցնենք՝ ռուսական «Առաջին ալիքի» սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել էր:
ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը «Արմենպրեսին» ասել է, որ Առաջին ալիքի սփռումը դադարեցվել է պարտքի պատճառով: Ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ կուտակելով 2,5 ամսվա պարտք: