Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկաններ, ապօրինի քայլեր մի արեք, ձեր ղեկավարությունը երեկ ցույց տվեց, որ տղամարդկություն չկա»․ Բագրատ սրբազան

Մայիս 30,2024 12:23

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները բողոքի ցույց են անում Հանրապետության հրապարկում՝ կառավարության նիստին զուգահեռ։

Members of the ‘Tavush for the Motherland’ movement hold a protest action with the demand to prevent the holding of the Government’s session on the Republic Square of Yerevan, Armenia

Members of the ‘Tavush for the Motherland’ movement hold a protest action with the demand to prevent the holding of the Government’s session on the Republic Square of Yerevan, Armenia

Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն իր ելույթում ասաց․ «Մեր պետությունը կալանավայրի վերածած մարդն այսօր ոստիկանական շարքերով անիմաստ գործի վրա է, ծրագրում է, թե ինչպես մարդկանց կաշառեն, ինչ ծավալի գումարներ հատկացնեն»։

Members of the ‘Tavush for the Motherland’ movement hold a protest action with the demand to prevent the holding of the Government’s session on the Republic Square of Yerevan, Armenia

Նա նշեց, որ ոստիկաններն ապօրինի կերպով տարել են ցույցի մասնակիցների մեքենաները։ «Ես դարձյալ դիմում եմ ոստիկանությանը՝ ապօրինի քայլեր մի արեք, մարդկանց էլ մի հրահրեք, ստախոսի կարգադրությունները մի կատարեք։ Ձեր ղեկավարությունը երեկ ցույց տվեց, որ տղամարդկություն էլ չկա»,- ասաց նա։

Members of the ‘Tavush for the Motherland’ movement hold a protest action with the demand to prevent the holding of the Government’s session on the Republic Square of Yerevan, Armenia

Բագրատ սրբազանը նշեց, որ ոստիկանները մարդկանց դիմացը փակել են եւ արգելում են մուտք գործել իրենց երկրի տարածք՝ որպես այս երկրի վարչապետներ։ «Ասե՞լ են, որ բոլորը վարչապետ են, ասե՞լ են, որ քացով թող դուռը բացեն, մտնեն, ասե՞լ են, որ իրենց շենքն է, ինչ ուզում են, թող անեն։ Հեծանիվով ման եկողն այսօր ոստիկանական շարքերի թիկունքում է թաքնված, բա մենք պետությո՞ւն ենք այսպիսով»,- հավելեց Բագրատ սրբազանը։

«Այս երկու-երեք օրերը ցույց տվեցին, որ կան կազմված խուլիգանական խմբեր, որոնք ձեր անունից են հանդես գալիս՝ տարբեր բերետներով, որոնք պետք է ուղղակիորեն հեռացվեն ձեր շարքերից, որպեսզի ձեր անունը չարատավորվի։ Դրանք խուլիգանական խմբեր են, դուք տղամարդիկ եք, հիմա ես ձեզ հարց եմ տալիս՝ 30-40 հոգով մեկ հոգուն ծեծելը ի՞նչ է նշանակում, դուք փողոցում կհանդուրժե՞ք նման բան։ Խուլիգանի պես, ամենավերջին հայհոյանքներով, ի՞նչ է դա նշանակում, նշանակում է, որ տղամարդիկ էլ չեն, որեւէ բարոյական արժեք չունեն այդ մարդիկ։ Ժողովուրդը փաստել է, որ այս մարդը տղամարդկություն չունի։ Եվ տղամարդկություն չունենալով՝ ձեզ հրահանգներ է տալիս, պատկերացրեք, թե ուր եք հասել։ Վախկոտի պես ձեր թիկունքում է թաքնվում, դուք վախկոտ ղեկավարի եք պաշտպանում, որը թշնամու դեմ ձեզ չի պաշտպանելու, ամեն վայրկյան ձեզ մատնելու ու փախելու է»,- ոստիկաններին դիմեց Բագրատ սրբազանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031