Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 27-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Տեղում ոստիկանները պարզել են, որ Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցի 7-րդ հասցեում անհայտ անձի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Կորյուն Ա․-ն է։
Պարզել են նաև, որ նույն օրը ժամը 00։05-ի սահմաններում 3 անհայտ անձինք մուտք են գործել Կորյուն Ա․-ի բնակարան կապել ձեռքերը և ոտքերը, դանակի և ատրճանակի գործադրմամբ, պահանջելով գումար և ոսկյա զարդեր, մերժում ստանալով, հափշտակել են գումար և նրա աղջկան պատկանող նոութբուքը, դիմել փախուստի:
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: