«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները բողոքի ցույց են անում Հանրապետության հրապարակում՝ կառավարության նիստին զուգահեռ։
Լրագրողների հետ ճեպազրույցում շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն անդրադարձավ հարցին, թե ի՞նչ նպատակով է հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։
«Ժպիտների քաղաք հիմնադրամին իրենք մեծ աջակցություն են ունեցել, հատկապես Ծառուկյան հիմնադրամը, եւ բավական մտերմություն ենք ունեցել այս ընթացքում։ Երկու կամ երեք օր առաջ էր, որ իր գրասենյակի միջոցով մենք դիմել էինք, թե ինչ է հնարավոր անել մեր Տավուշի եւ Լոռու շրջանում մարդկանց կարիքները հոգալու համար։ Արդեն նախապես մենք մեկ օր առաջ խոսել էինք այդ մասին գրասենյակի միջոցով, եւ երեկոյան գնացինք այցելելու, որ իմանանք՝ ինչ են ծրագրում։ Եվ իրենք շատ հետաքրքիր կերպով են մոտեցնում, թիրախային»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Հարցին, թե քաղաքական հարցեր քննարկվե՞լ են, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Ընտանիքի անդամներն էին՝ մայր, թոռ, զավակ, հարս, մեծ ընտանեկան հանդիպում էր։ Եթե խոսել ենք, լավ ենք արել, բայց դրա մասին խոսակցություն չկար, որովհետեւ ընտանիքում էր խոսակցությունը»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ