Այս պահին Հանրապետության հրապարակը կաթվածահար իրավիճակում է։ Մի կողմից ոստիկաններն են իրենց մեքենաներով փակել հրապարակը, մյուս կողմից` մեքենաներն են քաղաքացիների, որոնք իրենց անհնազանդությունն են արտահայտում ՀՀ կառավարության գործողությունների վերաբերյալ։
Բագրատ Սրբազանը, ցույց տալով, թե ինչպես են ոստիկանները պաշարել Հրապարակը, լրագրողների հետ զրույցում ասաց․ «Տեսեք՝ ինչ են արել, լրիվ փակել, խցանել են։ Երկու վախը մի մահ է․ հեծանիվով գործի եկողը տեսեք՝ ինչպես է ապրում»։
Policemen are evacuating the cars of the members of the ‘Tavush for the Motherland’ movement from the Republic Square of Yerevan, Armenia
Նշենք նաև, որ այս պահին ոստիկանական նորանոր ջոկատներ են բերվում Հանրապետության հրապարակ։
Policemen are evacuating the cars of the members of the ‘Tavush for the Motherland’ movement from the Republic Square of Yerevan, Armenia
Policemen are evacuating the cars of the members of the ‘Tavush for the Motherland’ movement from the Republic Square of Yerevan, Armenia
Policemen are evacuating the cars of the members of the ‘Tavush for the Motherland’ movement from the Republic Square of Yerevan, Armenia
Policemen are evacuating the cars of the members of the ‘Tavush for the Motherland’ movement from the Republic Square of Yerevan, Armenia
Բագրատ Սրբազանը չցանկացավ մանրամասնել, թե գործողությունների ինչ հաջորդականություն են մշակել ու ասաց՝ թողնենք, ընթացքով գնա։
Այնուհետև անդրադառնալով իշխանության վարքագծին՝ ասաց․ «Չեն իմանում՝ ինչ անեն․ մնացել են էս խեղճուկրակ ոստիկանության հույսին․ ոնց են օգտագործում անամոթաբար, բայց առաջ Աստված»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: