Իրանն այսօր. Իրանի ԶՈւ ԳՇ-ն նախագահին տեղափոխող ուղղաթիռի վթարի առնչությամբ 2-րդ հայտարարությունն է տարածել:
Վթարի հիմնական պատճառը դեռ հայտնի չէ, բայց մի քանի վարկածներ են հերքել:
Ըստ հայտարարության՝
📍Եղանակը սկզբում բարենպաստ է եղել, սակայն հետվերադարձի եղանակային պայմանները լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն:
Կարդացեք նաև
📍Բացառվում է դիվերսիայի հետևանքով թռիչքի ընթացքում և նախքան բարձունքին բախվելը պայթյունի առաջացումը:
📍Վթարի ենթարկված ուղղաթիռի տեխնիկական սպասարկման և վերանորոգման հետ կապված փաստաթղթերը ուսումնասիրվել են, և այդ առումով որևէ թերություն, որը կարող է վթարի պատճառ դառնալ, չի հայտնաբերվել:
📍Ուղղաթիռի քաշը եղել է թույլատրելիի սահմաններում:
📍Վթարից 69 վայրկյան առաջ ուղղաթիռի հետ կապ եղել է. կապի համակարգում խափանումները ևս բացառվում են:
📌Մինչև վթարի հիմնական պատճառը պարզելը ուսումնասիրությունները շարունակվում են: