«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները բողոքի ցույց են անում Հանրապետության հրապարկում՝ կառավարության նիստին զուգահեռ։
Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց․ «Ապօրինի նիստ է գումարվում, այս մարդն իրեն սպառել է բոլոր առումներով, այդ հատվածով բարոյական, իրավական»։
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բագրատ սրբազանի հետ հանդիպելու հարցին, երեկ ասել էր, որ ովքեր ուզում են իր հետ հանդիպել, ընթացակարգ կա, կարող են հերթագրվել։
Ի պատասխան՝ Բագրատ սրբազանն ասաց․ «Ես էլ գիտեմ, որ ընթացակարգ կա, կայցելեմ կալանավայր, հատուկ թույլտվությամբ: Բայց նայեք, ինքն արդեն այս շենքը կալանավայրի է վերածել, տեսեք, ոստիկանական շերտերը»։
Կարդացեք նաև
Բագրատ սրբազանը նաեւ ասաց․ «Երեկ մենք ինչ նպատակ ունեինք, իրականացրել ենք։ Մեր երկրում Ներքին գործերի նախարարը չի շարժվել՝ գնալու այսպես կոչված այն պարտականությունները կատարելու, որոնք իրենից պահանջվում են։ Երկրորդ, պարզվում է՝ ոչ այս մարդը, ոչ էլ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն այդպես էլ տղամարդկություն չունեցան»։
Նա ասաց, որ Վահե Ղազարյանի՝ իր հետ առանձին հանդիպելու ձեւաչափն իր համար բացարձակ ընդունելի չէ։ Նա պետք է հանրության կամ լրագրողների ներկայությամբ հանդիպի իրեն։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ