Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Առաջին հատվածում վստահաբար նրանց ղեկավարում էր Նիկոլ Փաշինյանի «ախրանիկը»՝ Պետական պահպանության ծառայության աշխատակիցը». «Փաստ»

Մայիս 30,2024 11:45

Վերջին օրերին կարմիր և սև բերետավորների կողմից ուժի կիրառման անհամաչափության մասին խոսելով՝ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ընդգծում է՝ բազմիցս ասել են այն մասին, որ սա անպատժելիության հետևանք է, ընդ որում՝ չպետք է առաջնային դիտարկել ոստիկանության համակարգը:

«Լինելու եմ այն մարդկանցից մեկը, որ երկու բան է պահանջելու հաջորդ իշխանությունից: Առաջին՝ ջարդել այս արատավոր շղթան: Այն դատավորներին, որոնք ունեն իշխանության բոլոր որոշումները դակելու համբավ, այն քննիչներին, դատախազներին, որոնք այդ նույն համբավն ունեն, ոչ թե շարունակեն օգտագործել, այլ նրանց կանչեն պատասխանատվության՝ նրանց արատների և միմիայն արատների համար, ու ոչ մի դեպքում ավելի:

Նրանց հարցեր ուղղեն, պատասխաններ չունենալու դեպքում քրեական հետապնդումներ հարուցեն: Լինելու եմ այն մարդկանցից մեկը, որն այդ հարցը բարձրացնելու է: Հակառակ դեպքում այս արատավոր շրջանից դուրս չենք գա, ու հաջորդ իշխանությունը մնացականմարտիրոսյանների օգտագործման ավանդույթը կշարունակի, անունները կարևոր չեն, ամենարտահայտիչ անունն եմ ասում: Այն մարդկանց համար, որոնք մեր երկիրն ուզում են տեսնել իսկապես զարգացող, այլ ոչ թե անընդհատ պերմանենտ ցնցումների մեջ, դա ընդունելի վիճակ չէ: Այս առումով լինելու եմ այդ մոտեցման կողմնակիցը, օգտագործելու եմ այս ընթացքում իմ ձեռք բերած հեղինակությունն այդ խնդիրն առաջ մղելու համար, եթե դրա կարիքը լինի:

Երկրորդ՝ շատ կարևոր եմ համարում Բագրատ Սրբազանի առաջ մղած հաշտության օրակարգը, բայց նաև կարևոր եմ համարում Սրբազանի վերապահումը, որ հաշտության օրակարգը ենթադրում է նաև արդարություն և արդարադատություն: Պետք է առնվազն առավել արտահայտիչ դեպքերով լինի քրեական հետապնդում, մարդիկ պետք է ունենան պաշտպանության հնարավորություն, ոչ մի դեպքում դա չպետք է վերածվի ինքնադատաստանի, պետք է գտնվեն իրավական լուծումներ, և դրանցով պետք է վերջակետ դրվի այս արատավոր ավանդույթին»,նշում է մեր զրուցակիցը:

Որպես նման արտահայտիչ դեպք կարող ենք նշել այն, մեղմ ասած, զազրելի միջադեպը, երբ մայիսի 28-ին սև բերետավորները թույլ չտվեցին Վեհափառ հայրապետին և հոգևոր դասի ներկայացուցիչներին բարձրանալ Սարդարապատի հուշահամալիր: «Օրինականությունը՝ մի կողմ, սա առաջին հերթին մեր բարոյականության հետ կապ ունեցող հարց է: Իմ համոզմունքն այն է, որ ցանկացած երկիր, պետություն պահում են ոչ միայն ու ոչ այնքան գրված օրենքները, որքան չգրված օրենքները: Սա այն դեպքն է, երբ չգրված օրենքների ամենախայտառակ, ամենաանպատկերացնելի խախտումները տեղի ունեցան: Այստեղ ավելի շատ բարոյական պարսավանքի ինստիտուտն է գործում: Ոչ միայն ոստիկաններ էին նրանց ղեկավարում, առաջին հատվածում վստահաբար նրանց ղեկավարում էր Նիկոլ Փաշինյանի «ախրանիկը»՝ Պետական պահպանության ծառայության աշխատակիցը: Այդ ծառայությունը Նիկոլ Փաշինյանը հանեց ազգային անվտանգության ծառայությունից և առանձին ծառայություն դարձրեց:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031