Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե 2018 թվականին դրա կեսի չափ ուժ կիրառվեր, Նիկոլ Փաշինյանը ականջները կտեսներ, բայց իշխանություն չէր տեսնի. «Փաստ»

Մայիս 30,2024 11:03

Անհնազանդության գործողությունների դեպքում ոտիկանությունն այնպիսի բիրտ ուժ ու բռնություններ է կիրառում, որ շատերը նույնիսկ կարծիք են հայտնում, թե 2018 թվականին դրա կեսի չափ ուժ կիրառվեր, Նիկոլ Փաշինյանը ականջները կտեսներ, բայց իշխանություն չէր տեսնի: Ավելին, եթե նախկինում այդպիսի բռնություններ կիրառվեին, ապա դրա շուրջ քննադատությունների մեծ ալիք կբարձրանար, իսկ Արևմուտքի «իրավապաշտպան» կազմակերպությունները մեկը մյուսի հետևից մարդու իրավունքների և ժողովրդավարության հետընթաց արձնագրող զեկույցներ կպատրաստեին՝ սպառնալից կոչեր հղելով ՀՀ իշխանություններին։ Սակայն այդ նույն կազմակերպությունները դժկամությամբ են արձագանքում և չտեսնելու են տալիս Փաշինյանի իշխանության անօրինական գործողությունները և ոստիկանության կիրառած վայրագությունները։

Այսինքն. այնպես է ստացվում, որ ինչ կարելի էր Փաշինյանին 2018 թվականին, չի կարելի մյուսներին։ Օրինակ՝ Փաշինյանին ու իր համախոհներին կարելի էր շրջափակել կառավարական շենքերը, ռադիոտուն մտնել, հետո նույնիսկ դատարանների շենքերը շրջափակել, իսկ մյուսներին չի կարելի նույնիսկ այդ շենքերի մոտով անցնել։

Այս օրերին էլ քպականներն ու նրանց սատելիտները ամենավերջին վիրավորանքներն ու հայհոյանքներն են տեղում հայ ժողովրդի ու Հայ առաքելական եկեղեցու հասցեին:

Բայց բավական է որևէ քպականի հասցեին մի թեթև «անհաճո» արտահայտություն հնչի, անմիջապես գործի է դրվում իրավապահ մահակը։ Այս պարագայում անմիջապես օրենքը սկսում է «գործել», իսկ երբ վիրավորանքները տարածվում էին ու հիմա էլ տարածվում են ընդդիմադիրների հասցեին, ոչինչ էլ տեղի չի ունենում։ Դե, երևի, Փաշինյանի արյունը «կապույտ» է: Ու քանի որ այդպես է, ուրեմն, նրան թույլատրված է Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության անվան տակ Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, Հայաստանից տարածքներ հանձնել Ադրբեջանին: Չէ՞ որ Փաշինյանը «պաշտպանում» է մեր պետականությունը՝ մեկը մյուսի հետևից տարածքներ հանձնելով։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել