Այս պահին Հանրապետության հրապարակում ահռելի թվով ոստիկաններ կան, անգամ տուրիստական ավտոբուսներով են ոստիկաններ բերում հրապարակ։
Հրապարակում են գտնվում էլ կարմիր, էլ սև բերետավորների խմբեր, էլ վահանակիր ոստիկաններ։ Դեռ ոստիկանների խմբերի ժամանումը շարունակվում է։ Հանրապետության հրապարակ եկան ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը, պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։
Զուգահեռ՝ քաղաքացիներն իրենց մեքենաներով շարժվում են Հանրապետության հրապարակ։
Ինչպես երեկ ենք տեղեկացրել, այսօր ժամը 10։30-ից սկսած քաղաքացիներն իրենց մեքենաներով մուտք են գործելու Հանրապետության հրապարակ բոլոր կողմերից՝ կառավարության շենքի դիմաց։
Կարդացեք նաև
Այս պահին արդեն հրապարակ տանող բոլոր մուտքերը փակված են ոստիկանության կողմից։ Ժամը 11։00-ին այստեղ անցկացվելու է ՀՀ կառավարության նիստը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ