Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դիանա Գասպարյանի սկեսուրին պատկանող ապօրինի գույքի մասով ուսումնասիրություն է սկսվել. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դատախազություն է դիմել. «Ժողովուրդ»

Մայիս 30,2024 10:19

2023 թվականի վերջին հայտնի դարձավ, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել։ Հենց այս նպատակով է համայնքի ղեկավարը, որ մոռացել է համայնքի ղեկավարի իր պարտականությունների մասին, գործընկերների օգնությամբ ձեռք բերել համայնքային հողատարածք եւ, չսպասելով թույլտվություններին, հողային եւ բետոնացման աշխատանքներ կատարել: Այս ամենը չի վրիպել նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տեսադաշտից։

Հրապարակման մեջ առկա շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը շինարարական թույլտվություններ է տվել իր հետ փոխկապակցված անձի՝ իր ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի մորը պատկանող «Նարե Պլյուս» ՍՊ ընկերությանը։

Ըստ Հանձնաժողովի՝ հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում նաեւ Դիանա Գասպարյանի ամուսնու հորը՝ Աշոտ Միրզոյանի կողմից իր աշխատակցին՝ Շ. Շահինյանին փոխառության տրամադրման եւ նշված փոխառությամբ գնված համայնքային սեփականությամբ հողատարածքը Աշոտ Միրզոյանի կնոջ բաժնեմասնակցությամբ՝ «Նարե Պլյուս» ՍՊ ընկերությանը վաճառելու դեպքին։

Հավելենք, որ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված ենթադրյալ հանցագործության հատկանիշները քննելու նպատակով Հանձնաժողովը 2024 թվականի մարտի 5-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031