Լրահոս
Օրվա լրահոսը

Մթերքներ, որոնք մելատոնինի լավ աղբյուր են համարվում

Մայիս 30,2024 09:30

Մելատոնինը բնական հորմոն է, որը հոգում է առողջ քնի մասին։ Այս հորմոնն արտադրվում է  գլխուղեղի կենտրոնում տեղակայված կոնաձև գեղձի կողմից՝ արևածագին՝ քիչ, իսկ մայրամուտին՝ մեծ քանակությամբ՝ մարդուն քուն մտնելուն նախապատրաստելու համար։  

Երբեմն մելատոնինի հավելումներ ընդունելու անհրաժեշտություն է առաջանում՝ օրգանիզմում այդ հորմոնի պաշարը համալրելու համար, և թեև այդ հավելումներն ընդհանուր առմամբ անվնաս են ու կախվածություն չեն առաջացնում, կարող են փոխազդեցության մեջ մտնել որոշ դեղամիջոցների հետ և կողմնակի ազդեցություններ առաջացնել՝ գլխացավ, սրտխառնոց, քնկոտություն ու գլխապտույտ։

Բժշկի կողմից մելատոնին կարող է նշանակվել քունը կարգավորելու, քնի ու արթնության ցիկլը հարմարեցնելու համար, օրինակ՝ ժամային գոտու, աշխատանքային ռեժիմի կտրուկ փոփոխությունների ժամանակ։ Այս միջոցը կարող է կիրառվել անհանգիստ ոտքերի համախտանիշի, մի շարք հիվանդությունների դեպքում, այդ թվում՝ Ալցհայմերի և Պարկինսոնի հիվանդությունների, դեպրեսիայի, ականջներում աղմուկի (տինիտուս) ժամանակ։

Մելատոնինը նաև կարևոր գործառույթներ է կատարում  մարդու աչքի մեջ, և հետազոտությունները ցույց են տվել, որ այն կարող է օգտակար լինել տարիքային մակուլյար դեգեներացիա ունեցող անձանց համար: 

Ինչպես պարզվել է որոշ հետազոտություններով, կան մթերքներ, որոնք հարուստ են մելատոնինով և կարող են օգտագործվել արյան մեջ այդ հորմոնի մակարդակը բարձրացնելու համար։  

Մելատոնինի լավ աղբյուր են համարվում հետևյալ մթերքները՝ 

Բալ- բալը, բալի թթվաշ հյութը քնաբեր միջոց են համարվում, քանի որ բարձրացնում են օրգանիզմում մելատոնինի մակարդակն ու բարելավում քունը։ 

Գոջի հատապտուղ– Չինաստանում աճող այս հատապտուղները հայտնի են իրենց երիտասարդացնող, և, ինչպես պարզվում է, նաև քնաբեր ազդեցությամբ։

Հավկիթ – կենդանական ծագում ունեցող մթերքներից մելատոնինի լավագույն աղբյուր է համարվում հավկիթը, որը նաև հարուստ է սպիտակուցով ու երկաթով։ 

Կաթ– տաք կաթն անքնության դեմ պայքարող ավանդական միջով է, որը կարող է լավ տարբերակ լինել, եթե չունեք լակտոզի անտանելիություն։ 

Ձուկ-յուղոտ ձկնատեսակները ոչ միայն օմեգա-3 ճարպաթթուների, այլև մելատոնինի լավ աղբյուր են համարվում։

Ընկուզեղեն – Ընկույզի շատ տեսակներ ևս հարուստ են մելատոնինով, իսկ պիստակի ու նուշի կազմում այն պարունակվում է ավելի բարձր քանակությամբ։ 

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր ՝ WebMD

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031