Լրահոս
Օրվա լրահոսը

«Դժվար է միշտ ժպտալ, երբ միտքդ Արցախում է». «Ա1+»

Մայիս 29,2024 23:52

Ասկերանցի Սնեժանա Թամրազյանը քաղաքի ակտիվ երիտասարդներից էր․ անհուն կարոտով է հիշում իր տունն ու ծննդավայրը։ Ասում է՝ իր համար կյանքը երկու մասի է բաժանված՝ Արցախում և Արցախից դուրս։

«2020-ին կորոնավիրուսի պատճառով զրկված էինք Վերջին զանգ կազմակերպելու հնարավորությունից։ Թվում էր՝ կորոնավիրուսը մեծ չարիք է։ Չգիտեինք, որ չարիքից մեծ չարիքներ են մեզ սպասվում։ 2020թ. ընդունվեցի Արցախի պետական համալսարանի իրավագիտության բաժինը։ Համալսարանական 1-ին ուստարին անցավ պատերազմի և հետպատերազմյան արհավիրքները հաղթահարելով։ Ապա սահմանային իրադրության լարվածությամբ, պարբերաբար դարձած խախտումների մթնոլորտում։ 3-րդը՝ շրջափակված Արցախում, իսկ 4-րդը՝ առանց Արցախ»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է Սնեժանան։

Պատերազմից հետո Սնեժանան ու նրա ընկերները ստեղծում են «Փախստականների (երիտասարդների) միավորում հանուն արդարության» հասարակական կազմակերպությունը։

«Հարցնում էին՝ ինչու փախստականների, չէ՞ որ բոլոր անդամները երիտասարդներ են։ Մեզ միավորում էր այն, որ մեր ծնողները 1988-1990թթ.-ի փախստականներ էին։ Այն, ինչ տեսել և ապրել է իմ մայրիկը 21 տարեկանում, նույն տարիքում ես էլ ստիպված եղա անցնել այդ ամենի միջով։ Մեր կազմակերպությունը օգնում էր տեղահանված ընտանիքների փոքրիկներին՝ հաղթահարելու հետպատերազմյան սթրեսն ու վախերը՝ կազմակերպելով հոգեբանական և ժամանցային միջոցառումներ»,- պատմում է նա։

Պատմությունն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031