Բռնցքամարտի միջազգային միության (IBA) նախագահ Ումար Կրեմլյովը, չնայած նրան, որ ՄՕԿ-ն իր ղեկավարած կազմակերպությունը օլիմպիական չի համարում, հայտարարել է, որ Փարիզի օլիմպիական խաղերում մեդալ նվաճած բռնցքամարտիկների համար դրամական խոշոր մրցանակներ է սահմանել։ Նման պրակտիկա աշխարհում չի եղել։ Սովորաբար, առանձին երկրներն են պարգեւատրում իրենց մարզիկներին, եւ պարգեւի չափն ու տեսքը տարբեր է լինում։
Կրեմլյովը յուրաքանչյուր քաշային կարգում օլիմպիական չեմպիոնների համար սահմանել է 100 հազարական դոլար, արծաթե մեդալակրին՝ 50 հազարական, երկու բրոնզե մրցանակակիրներին՝ 25 հազարական եւ 5-րդ տեղն զբաղեցնողներին՝ 10 հազարական դոլար դրամական մրցանակ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ