Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայիս իշխանությունը Ոստիկանությանն օգտագործում է հանուն իր քաղաքական շահերի. Թաթոյան

Մայիս 29,2024 23:12

Ներկայիս իշխանությունը Ոստիկանությանն օգտագործում է հանուն իր քաղաքական շահերի՝ թիրախավորելու համար Հայ Առաքելական Եկեղեցուն, հեղինակազրկում Ոստիկանությանը ու դրանով իսկ թուլացնում պետության անվտանգությունը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետության անվտանգության կարևոր բաղադրիչ է և ունի սահմանադրական կարգավիճակ։ Այս մասին անգամ գրված է 2020թ․ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ։

Իր հերթին Ոստիկանությունը պետության անվտանգությունն ու իրավակարգն ապահովող հենասյուներից է։

Նախ Եկեղեցու՝ իբրև կառույցի, հոգևորականների թիրախավորումը թուլացնում է պետությունը, պառակտում հասարակությունը, հրահրում է ներքին թշնամանք թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։

Այս արշավն ուղղակիորեն կազմակերպում և իրականացնում է այսօրվա իշխանությունը, քանի որ դա է պահանջում նրա քաղաքական շահը. դա իշխանություն, պաշտոններ պահպանելու միջոց է։ Այսինքն՝ եկեղեցու նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի համար օգտագործվում է Ոստիկանությունը։

Այս ամենը հասարակության մեջ ոստիկանների նկատմամբ հասկանալիորեն առաջացնում է վրդովմունք, վիրավորանքներ ու բացասական վերաբերմունք առհասարակ, ինչն էլ իր հերթին Ոստիկանությանը դարձնում է ագրեսիվ նման վերաբերմունք դրսևորող մարդկանց նկատմամբ։

Ընդ որում, այդ մարդկանց նկատմամբ ագրեսիվ վերաբերմունք է առաջանում նաև հասարակության այն մասի մոտ, ովքեր իշխանության աջակից են, իշխանական քարոզի զոհ կամ այլ վերաբերմունք ունեն Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Այս ամենը հղի է անկանխատեսելի վտանգավոր հետևանքներով։

Ստացվում է՝ քաղաքական գործող իշխանությունը հանուն իր շահերի թուլացնում է մեր պետության անվտանգության ու ամրության հենասյուները՝ Ոստիկանությունն ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ինչպես նաև հասարակության մեջ առաջացնում անհանդուրժողականություն, հրահրում է ներքին թշնամանք՝ խորացնելով լարվածությունն ու պառակտումը։

Արման Թաթոյան

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031