Փարիզում ընթացող թենիսի Ռոլան Գարոս մրցաշարում հաղթանակով են մեկնարկել Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակիցները։
Կանանց մրցաշարում Էլինա Ավանեսյանը երկու սեթում 6:2, 6:4 հաշվով պարտության է մատնել Չինաստանը ներկայացնող Լին Չժուին, իսկ տղամարդկանց պայքարում Կարեն Խաչանովը 6:2, 6:0, 7:6 հաշվով պայքարից դուրս է թողել հնդիկ Սումիտ Նագալին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ