«Վաղը՝ ժամը 10։30-ին, մեքենաներով մուտք ենք գործում Հանրապետության հրապարակ բոլոր կողմերից՝ կառավարության շենքի դիմաց»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Նա հայտարարեց, որ վաղը կառավարության նիստ կա ժամը 11։00-ին։
Սրբազանն ասաց՝ եթե ոստիկանությունն արգելափակում է, մեքենան թողնում եք այդտեղ և ոտքով մոտենում եք կառավարության շենք։
Եկեղեցու բակում հավաքվածները հարցրին՝ ինչու՞ է հայտարարում, իմանան, կգան, կարգելափակեն հրապարակ մուտքը, Բագրատ Սրբազանը պատասխանեց․ «Թող լսեն, դողն ընկնի ջանները»։ Սրբազանը նաև ասաց, որ վաղը մարդիկ իրենց մեքենաները տեղափոխեն կառավարության ավտոկայանատեղի, և առավոտյան կասի՝ ինչ են անելու հետո։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» էջից