Հանրային Հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը երեկ հետեւյալ գրառումն էր արել.
«Սարդարապատի միջադեպի մասին ` առանց էմոցիաների։
Ա ) եթե Կաթողիկոսը ցանկանում է կառավարության անդամների հետ մասնակցել միջոցառմանը` կա պարզ և միակ ճանապարհ։ Կաթողիկոսի արարողակարգից զանգահարում են վարչապետի արարողակարգ, իմանում են ժամ, տեղ, օրակարգ և գնում։
Բ) եթե Կաթողիկոսը չի ցանկանում այս կառավարության անդամների հետ մասնակցել միջոցառմանը, կրկին կա պարզ եղանակ։ Զանգահարում են արարողակարգից, իմանում են, երբ են Սարդարապատ գնալու կառավարության անդամները և գնում են դրանից առաջ կամ հետո։
Կարդացեք նաև
Գ) եթե մոռացել են կամ հարկ չեն համարել, որ արարողակարգերը շփվեն, կա էլի քաղաքակիրթ տարբերակ։ Կաթողիկոսը ժամանում է Սարդարապատ, տեսնում է իր ժամանումը համընկել է պետական միջոցառման հետ, ու, չցանկանալով տեսնել կառավարության անդամների դեմքերը, մի փոքր համբերում է, վերջիններս հեռանում են և հանգիստ աղոթում է զոհվածների համար։
Եթե իհարկե քո բուն նպատակը Սարդարապատն է։
Դ) Սա էն է` ինչ եղավ։ Հայտարարում ես կառավարությունը ազգադավ դավաճաններ,նրանց դեմ քաղաքական պայքար ես սկսում ու գալիս, փորձում ես անել այն ինչը Գալստանյանը չկարողացավ ։
Իսկ ինչո՞ւ` կասեք դուք և ճիշտ էլ կանեք։
Իսկ մեր թիմը Ալավերդիում է։ Իրավիճակը մեղմ ասած աղետալի է։ Փլուզված կամուրջներ, ջրի տակ անցած ճանապարհներ, մարդիկ, փլված, կտրված կյանքից բնակավայրեր, ճակատագրեր։
Վաղը` հարցազրույցներ և նյութեր»։
Այս գրառմանն ի պատասխան՝ հանդես է եկել Տեր Փառեն Առաքելյանը: Նա ասում է.
«Բոլորս տեսանք, թե ինչ կատարվեց երեկ Սարդարապատում. խոսքը ոստիկանների ստոր պահվածքի մասին է՝ Վեհափառ Հայրապետի և հոգևոր հայրերի նկատմամբ:
Բայց սա դեռ սարսափելին չէ: Սարսափելին այն է, որ այս արաքը իշխանական խոսափողները սկսեցին արդարացնել:
«Հայկական ժամանակ» թերթը ներկայացնում է Պետրոս Ղազարյանի կարծիքը այս միջադեպի վերաբերյալ: Հայտնի լրագրողն սկզբից դաս է տալիս, թե Վեհափառն ինչ քայլեր պիտի աներ միջոցառմանը մասնակցելու համար, հետո գրում է. «Սա այն է, ինչ եղավ: Հայտարարում ես կառավարությունը ազգադավ դավաճաններ, նրանց դեմ քաղաքական պայքար ես սկսում ու գալիս, փորձում ես անել այն, ինչը Գալստանյանը չկարողացավ»:
Լսի՛ր, հարգելի՛ս, դու իրո՞ք կարծում ես, որ Վեհափառ Հայրապետը չգիտի այդ քայլերի մասին, թե՞ էժան քայլովդ ժողովրդին ես ուզում պղտորել (ինչը, ցավոք, ստացվում է): Կամ այդ ե՞րբ է Վեհափառ Հայրապետը իշխանությանը «ազգադավ դավաճաններ» անվանել: Եթե դու ես ուզում նման բան ասել, ասա՛ բացորոշ, ոչ թե՝ Վեհափառի անունից. ազնիվ չէ՛:
Մեկ ուրիշն էլ` Առաքելյան ազգանունով, գործածում է «ակտիվիստ, սադրիչ, հոգևոր խունտա» բառերը: Կրկին էժան պահելաձև և վարվելաձև, ուղղակի զազրելի՝ ոստիկանների պահվածքի նման:
Տպավորությունս այն է, որ մինչև դեպքի տեղի ունենալը դուք ձեր տեքստերն արդեն պատրաստել էիք, որ ամբողջությամբ բեմադրեք հերթական տեխնոլոգիան՝ մարդկանց պղտորելու և շեղելու համար:
Եվ բա՛վ է աղետը մատնանշեք: Ձեր բերած վնասն ավելի արսափելի է, քան բնական աղետինը: Ափսոս եք, մի՛ էժանացրեք ձեզ»:
Երկու օր է կարդում եմ ու համոզվում, որ Հայաստանը դարձել է տոտալիտար երկիր՝ վկա ,որ մարդիկ խուսափում են անգամ կարծիք հայտնելուց։ ՛Առավոտ՛ նախընտրածս լրագրում հույսով հասնում եմ նյութի վերջը եվ հիասթափվում, չտեսնելով գոնե մեկ մահկանացուի հայտնած կարծիքը։ Վեհափառի այցը նաեվ այդ Օրհասական Ճակատամարտում 300 հոգեվորականների մասնակցությանը հարգանքի տուրք տալն էր նաե՛վ, որի մասին խորը լռություն է պահպանվում ։