Մեր հիմնական տուժած տարածքներն են Տաշիրը, Փամբակի որոշ հատվածներ, Ալավերդին, Նոյեմբերյանը, Իջևանը եւ Դիլիջանը
«Որոշակի արտոնություններ կլինեն, կզիջվեն հարկային պարտավարություններ, միգուցե որոշակի ֆինանսական փոխհատուցումներ կլինեն, կլինեն արտոնյալ ծրագրեր»,- Ալավերդիում կայացած ասուլիսում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով աղետի պատճառով տուժած համայնքներին ու հեղեղումների վնասներին:
Նախարարի խոսքով՝ ամենամեծ տարհանումը եղել է Քարկոփ բնակավայրում, ամենամեծ ավերածությունները՝ Ալավերդիում եւ դեպի Բագրատաշեն տանող հատվածներում, մի շարք շինություններ եւ առեւտրային գոտիներ այնտեղ ուղղակի ջրածածկ են եղել:
«Մեր հիմնական տուժած տարածքներն են Տաշիրը, Փամբակի որոշ հատվածներ, Ալավերդին, Նոյեմբերյանը, Իջեւանը եւ Դիլիջանը»,-փաստել է ՏԿԵ նախարարը։ Նա նշել է, որ փոխհատուցումների մի քանի տարբերակներ են քննարկվում, բայց այս պահին հստակ ոչինչ չի կարող ասել. «Վնասները գույքագրվում են, պետք է հասկանանք՝ որ ուղղությամբ ինչ վնասներ կան, որ նաեւ փոխհատուցման ձեւերն ու մեթոդները որոշենք»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ