Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խուլիգանական բնույթի ոստիկանական ապօրինությունները չեն կարող հակազդեցության չարժանանալ և անհետևանք մնալ». ՀՅԴ բյուրո

Մայիս 29,2024 18:52
hyd

Վերջին օրերին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների դրսևորած աննախադեպ լկտի պահվածքը, ապօրինություններն ու բռնությունները ուղղակիորեն վկայում են պետական մակարդակով իրականացվող ահաբեկչության մասին։ Աներկբա է, որ Հայաստանում ոտնահարված են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները։

Նախօրեին ՀՅԴ Հայստանի Գերագույն մարմնի գրասենյակի և մի խումբ դաշնակցականների, ներառյալ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա կատարված հարձակումից, սադրիչ ու խուլիգանական գործողություններից հետո երեկ ականատեսը եղանք ոստիկանական անօրինական և խայտառակ վարքագծի նոր դրսևորման։

Հանրապետության օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռի միաբանների Սարդարապատի հուշահամալիր այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի և իր վարչակարգի անվտանգության ծառայողների ու ոստիկանության հարուցած արգելքներն ու նողկալի պահվածքով ուղեկցված միջադեպը մեծագույն վիրավորանք են ոչ միայն Վեհափառի և եկեղեցու, այլև հավատավոր ողջ հայ ժողովրդի նկատմամբ։

Խուլիգանական բնույթի ոստիկանական ապօրինությունները չեն կարող հակազդեցության չարժանանալ և անհետևանք մնալ։ Խիստ կարևոր է հանրային հստակ և հրապարակային վերաբերմունքը այս անպատկառ վարքագծի նկատմամբ։ Խայտառակ այս բեմականացման բոլոր դերակատարները պետք է գիտակցեն, որ ոչ մի ապօրինություն անպատիժ չի մնալու և բոլոր մեղավորները, ըստ օրենքի, ենթարկվելու են խիստ պատասխանատվության։

Կոչ ենք անում համայն հայությանը շարունակելու պայքարը՝ հայրենիք, պատիվ ու սրբություն չունեցող աղետաբեր վարչախմբի դեմ։

Ազատ, անկախ, հզոր ու ժողովրդավար պետություն ունենալու մեր հավաքական ձգտումը անկասելի է։

ՀՅԴ Բյուրո
29-ը մայիսի, 2024 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031