Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բնական աղետի հետևանքով Լոռու մարզի երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղում. ՀԿԵ

Մայիս 29,2024 17:21

Մայիսի 25-26-ի բնական աղետի հետևանքով Լոռու մարզի երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով: Բացի այդ, հեղեղվել են 4 էլեկտրակայաններ և կայանների էլեկտրական կենտրոնացման սարքավորումներ, վնասվել են 3 ինժեներական կառույցներ, ինչպես նաև տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մայիսի 26-ից անցել է հասցված վնասների չափը պարզելու և խաթարված ենթակառուցվածքը վերականգնելու համաժամանակյա աշխատանքներին: «ՀԿԵ» գլխավոր տնօրեն Ա.Մելնիկովի գլխավորությամբ ստեղծվել է երկաթուղու վնասված ենթակառուցվածքի հետևանքների վերացմանն ուղղված վերականգնողական աշխատանքների կազմակերպման շտաբ: Ընկերության ղեկավարը ռուսաստանյան «Ռոսժելդորպրոյեկտ» ԲԸ-ից հրավիրված մասնագետների հետ համատեղ իրականացնում են բոլոր ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն՝ աշխատանքների ծավալների, տեխնոլոգիայի և ենթակառուցվածքի վերականգնման համար անհրաժեշտ նյութերի քանակի սահմանմամբ:

Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ մշակվում են երկաթուղու աշխատանքի ժամանակավոր սխեմաներ:

ՀԿԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031