Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Սրանք եկել են խաչը պոկելով եւ հիմա էլ նույնը արեցին»

Մայիս 29,2024 17:15

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը «Հայելի» ակումբում խոսելով Սարդարապատի հուշահամալիրում Վեհափառ Հայրապետի եւ հոգեւոր դասի մուտքն արգելափակելու խայտառակ փորձի մասին՝ ասաց, որ դա դեռ կուլմինացիան չէ։

«Նա ամեն ինչի ունակ է։ Նա իշխանությունը պահելու համար չի խնայի անգամ իր ընտանիքի անդամներին։ Հանգամանքների բերումով մենք ԱԺ-ում հինգ տարի հարեւանությամբ նստել ենք կողք-կողքի եւ գիտեմ, որ նա սրբություն չունի։ Նրա իշխանատենչությունը սահման, ոչինչ չի ճանաչում։

Մեր հավաքական կերպարի էությունը լեգալ, լեգիտիմ պահող կառույցը, հենասյունը, մեր եկեղեցին են ուզում ջարդել։ Սա է իրականությունը։

Մեր ազգը ճանաչում են որպես քրիստոնեության արժեհամակարգը պահող, աշխարհին փոխանցող։ Սրանք եկան խաչը պոկելով, հարձակվելով Վեհափառի վրա։ Եվ նույնը նաեւ հիմա արեցին։

Բայց եթե մի փոքր ավելի գլոբալ նայենք, երեկ Նիկոլ Փաշինյանը Վեհափառին ուղղակի ասաց՝ վերջ, ես այլեւս չկամ։

Հիմա արարողակարգ հասկացության մասին։ Երեկ Հանրապետության օրն էր։ Եվ նա 09:30-ին պետք է գնար Սարդարապատ։ Բայց չգնաց։ Վախեցավ, որովհետեւ իրական իշխանությունն այնտեղ էր եւ իրական իշխանությունն այնտեղ իր խոսքն ասաց այդ ժամին։

Վեհափառի այցը Սարդարապատ համընկավ այս իշխանության ժամին, որը փոխել էին։ Եթե արարողակարգը հայտարարեր, որ իրենք գնալու են այդ ժամին, վստահ եմ, որ Վեհափառն այդ ժամին չէր գնա։

Իսկ իշխանավորներից ովքե՞ր էին գնացողները. ընդամենը քայլ արածների համույթը եւ ոստիկանական գույնզգույն բերետավորների անիմաստ խմբերը։

Սրանք, որ ճանապարհը փակում են կաթողիկոսի առաջ, պետք է հասկանան, որ երբ ասում ենք 1918 թվական, առանց Գեւորգ 5-րդ կաթողիկոսի այդ հաղթանակը չէր լինի։ Բոլոր եկեղեցիների զանգերը ղողանջեցեցին, եւ մենք ունեցանք Սարդարապատ։ Հաղթանակն ունեցանք նաեւ եկեղեցու շնորհիվ։ Եվ այսօր, չգիտեմ ինչ բառ ասեմ, սա փակում է այդ ճանապարհը Վեհափառի առջեւ դեպի մեր հանրապետության խորհրդանիշ»,-ասաց Ռուբեն Հակոբյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031