Ermenihaber. Ադրբեջանի մայիսի 28-ի՝ անկախության օրվա առթիվ Ստամբուլի մի շարք կամուրջներ լուսավորվել են ադրբեջանական դրոշի գույներով:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն սոցցանցում կատարած գրառմամբ հայտնել է կամուրջների անունները:
«Այս գիշեր Ստամբուլը մի այլ գեղեցկություն ունի… Ֆաթիհ Սուլթան Մեհմեդի կամուրջը, Հուլիսի 15-ի զոհերի կամուրջը, Յավուզ Սուլթան Սելիմի կամուրջը հագեցվել է սիրելի Ադրբեջանի լույսերով: Շնորհավոր Ադրբեջանի անկախության օրը», – գրել է նա: