ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ ԳԵՂԱՐՔՈւՆՅԱՑ ԹԵՄԻ
🔻Խոր մտահոգությամբ այսօր ականատես եղանք ամոթալի երևույթի, երբ հայրենի ոստիկանությունը փորձեց խոչընդոտել ազգիս Վեհափառ Հայրապետի և նրան ուղեկցող հոգևոր դասի մուտքը Սարդարապատի հուշահամալիր:
🔻Մայիս 28-ը նվիրական օր է ազգային մեր տոնացույցում, և ընկալյալ կարգի ու տասնամյակներ ձևավորված ավանդույթի համաձայն Հայոց Հայրապետն այցելում է հուշահամալիր` աղոթք բարձրացնելու Սարդարապատի հերոսամարտում նահատակված հայորդիների համար:
🔻Այս արդարացում չունեցող արարքը, ըստ էության, աղոթքն արգելելու փորձ էր նաև:
Կարդացեք նաև
🔻Մենք դատապարտում ենք ոստիկանության կողմից Հայոց Հայրապետի հանդեպ դրսևորած նման ամոթալի և անընդունելի վերաբերմունքը և որդիական մեր զորակցությունը հայտնում Նորին Սրբությանը:
ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ