Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի մեկնաբանություն հերթական մանիպուլյացիան է և ամբողջությամբ հակասում է Պետական արարողակարգի մասին օրենքին. Արսեն Բաբայան

Մայիս 29,2024 15:50

Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլ Փաշինյանը լրագրողներին փորձել է բացատրել, թե ինչու է արգելվել Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Ասված մեկնաբանությունն իհարկե թվացյալ հիմնավոր է, սակայն այն միայն թվացյալ է, հերթական մանիպուլյացիան է և ամբողջությամբ հակասում է Պետական արարողակարգի մասին օրենքին։

Այսպես, Պետական արարողակարգի մասին օրենքի 3-րդ հոդվածի, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 11-րդ հոդվածի 12-րդ մասի համակարգային վերլուծությունից բխում է, որ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում անցկացվող միջոցառումը պետական արարողակարգային միջոցառում է, իսկ ցանկացած պետական արարողակարգի միջացառմանը Ամենայն հայոց կաթողիկոսը ինքնուրույն է որոշում մասնակցել դրան, թե ոչ։ Որևէ հրավեր կամ թույլտվություն չի կարող պահանջվել կամ սահմանվել Վեհափառի համար։

Եթե Վեհափառը ինքնուրույն որոշում է, որ պետք է մասնակցի պետական արարողակարգային միջոցառմանը, ապա նա ավագությամբ երկրորդն է, այսինքն՝ եթե Հանրապետության նախագահը մասնակցում է, ապա նրան ավագությամբ հաջորդում է Վեհափառը, իսկ վարչապետը երրորդն է, այսինքն՝ Վեհափառը վարչապետի նկատմամբ ունի ավագություն։
Հետևաբար, ոստիկանության գործողություններն ամբողջությամբ ապօրինի էին, դրանք հակասում էին ոստիկանության մասին օրենքին և համապատասխանում էին քրեական օրենսգրքի հատուկ հոդվածի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031