Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Կոտայքի թեմը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
«Ցավով անդրադառնում և դատապարտում ենք մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցածը, երբ ոստիկանները փորձեցին խոչընդոտել և արգելել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականների այցը հուշահամալիր։ Անընդունելի ենք համարում ցանկացած նման կեցվածք Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ ու աղոթում, որ Տերը ողջամտություն և զգաստություն պարգևի մեր ոստիկաններին»։