Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ 30-40 խուլիգան, շակալ ոստիկանների անունները, նկարները պետք է հրապարակենք, հանրայնորեն պախարակենք»․ Բագրատ սրբազան

Մայիս 29,2024 15:39

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ ավարտեցին ցույցը ՀՀ Ոստիկանության շենքի մոտ։ Հիշեցնենք, որ նրանք պահանջում էին, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը դուրս գա եւ հանդիպի իրենց հետ եւ պատասխան տա ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու առնչությամբ, ինչպես նաեւ պատասխան տա ոստիկանների՝ Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու առնչությամբ։

Ոստիկանության շենքի մոտ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ասաց․ «Ես հազիվ եմ ինձ զսպում շատ մարդու արածների մասին շատ բան չասել։ Երբ իրենց գործողություններն այսպիսին են, ուրեմն մենք կոչված ենք իրենց խրատելու, ճամփաները ցույց տալու։ Ես հույս ունեի, որ իմ ճանաչած Վահե Ղազարյանը մի վայրկյան չի կասկածի, կիջնի ժողովրդի հետ հանդիպման, Տավուշում արել է։ Հույս ունեի, որ կիջնի իր ժողովրդին կհանդիպի, կխոսի, իր ասելիքը կասի, լսելիքն էլ կլսի, պատասխան կտա։ Այդ 30-40 խուլիգանները՝ ոստիկանները, վիրավորում եմ այդ խմբին, պիտակավորում։ Խնդրում եմ, դրանց բոլորի նկարները մեկիկ -մեկիկ հանեք, բոլորը պիտի տեսնեն, հանրային պախարակման պետք է ենթարկել սրանց։

Ինձ ասում են՝ ի՞նչ ես անելու, որ չհանդիպի, հիմա կոնկրետ ասում եմ՝ ամեն ոստիկանի դեմ, ով խուլիգանաբար կվարվի, ներառյալ՝ իրենց ղեկավարը, արդեն իրավունք ունեմ ամեն ինչ ասելու, վիրավորելու էլ, քնքուշ էլ խոսելու, հատկապես քնքուշների հետ։ Ասում են՝ էս ինչ բառեր ես օգտագործում, ինչ ուզում՝ օգտագործում եմ։ Ինչ ենք անելու՝ խուլիգանախմբի բոլորի անդամներին հանում ենք՝ անուն-ազգանունով գրում ենք, պետք լինի, հասցեներն էլ ենք գրում, ոչ բոլորի, կոնկրետ խուլիգանների, այ էդ շակալ-չախկալների խումբը, որ այնտեղ հավաքված է, շնագայլերի, բորենիների խումբը, որոնց նկատմամբ ծառայողական քննություն են սկսել, բոլորին՝ ով ձեռք է բարձրացրել, հարվածել, հոգեբանական ճնշման, տեռորի կենթարկվեն, թող ենթարկվեն։ Պահանջում եմ, հորդորում եմ՝ առանձնացնում եք այդ մարդկանց եւ հրապարակում անուն-ազգանունով, ոստիկանության վրա այս տեսակ վերահսկողություն պետք է սահմանենք, հանրային վերահսկողություն»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031