ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Դավիթ Կարապետյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝ Դավիթ Մերուժանի Կարապետյանին 2024 թվականի մայիսի 29-ից նշանակել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով», – ասված է որոշման մեջ։