Այսօր ՆԳՆ-ի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը դիմեց Ալիեւին. «Մենք այստեղի ներկայացուցիչներին ասելու բան չունենք, մեր պատասխանը իրենց թելադրողներինն է: Մեկը կա թելադրող՝ Ալիեւ է կոչվում: Մենք ինչ կանենք մեր երկրում, ձեր գործը չի: Դուք ձեր տերերի հետ լավ անում եք ամեն ինչ մեր երկրի նկատմամբ: Հետեւաբար, մենք ինչ անելու ենք, անելու ենք մեր ուզածով, ոչ թե ձեր: Այսօր դուք ունեք ներկայացուցիչներ, որ ձեր ուզածներն են անում: Վաղը պիտի ստիպված լինեք անել այն, ինչ մենք ենք ուզում»:
Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ եկեղեցու հասցեին քննադատություններին՝ նա ասաց. «Ձեռքդ կտրե՞լ ես, թե՞ չես կտրել, դրա պատասխանը տուր»:
Հիշեցնենք, որ ՆԳՆ-ի մոտ սրբազանը սպասում է ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանին: Նա ասաց, որ եթե չգա, գնալուց առաջ մի բան կփաստի, որ «էս երկրում էլ տղամարդ չկա այդ մակարդակի»:
Նա ասաց. «Հայաստանում իշխանություն չկա, կամ 4 ոտքի աթոռի վրա նստած մարդիկ են, կամ մարդիկ են, ովքեր մարմիններն են մեծացրել են, կամ մարդիկ, ովքեր տղամարդկություն չունեն: Մենք ուղղակի քայլ առ քայլ արձանագրում ենք այդ բոլորը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ