Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ իր տիկնոջ մասնակցած խրախճանքի մասին․ «Նպատակը զոհված զինվորների մայրերին ամոքելն է, որպեսզի սեւը չլինի գերիշխող»

Մայիս 29,2024 13:26

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ «Սեւ ու սպիտակ» համերգային ծրագիր կազմակերպելուն։

Հարցին, որ Լոռու մարզում տեղի ունեցած բնական աղետի ֆոնին իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ չպետք է փողոցներ փակել, երաժշտություն միացնել, բայց իր տիկնոջ օգնականի նախաձեռնությամբ մեծ խրախճանք է կազմակերպվել, ինչպե՞ս հասկանալ դա, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Նախ խրախճանք չի կազմակերպվում, ինչքան ես տեղյակ եմ, այդ միջոցառման առանցքային շահառուներից են եղել 44-օրյա պատերազմում եւ ընդհանրապես պատերազմում զոհված զինվորների մայրերը։ Եվ այդ միջոցառումը պլանավորված է եղել շատ ավելի վաղ, այսինքն՝ 5-6 ամիս առաջ։ Ինչքան գիտեմ՝ այդ միջոցառման առանցքային նպատակներից մեկը եղել է պատերազմում զոհված զինվորների մայրերին ամոքելը, սփոփելը, փորձել օգնել նրանց, որպեսզի սեւը չլինի գերիշխող»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ հանրահավաքները եւս նախօրոք էին պլանավորված, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Վեց ամիս առա՞ջ, ինչքա՞ն վաղ։ Ցանկացած քաղաքացի կարող է գնահատել՝ որտեղ լինի երաժշտություն, որտեղ չլինի երաժշտություն, որտեղ հագնեն սպիտակ, որտեղ հագնեն սեւ»։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031