«Ի՞նչ է ասել էս ժողովրդին՝ կղերաֆեոդա՞լ: Իրենց ոստիկանապետն ասում է՝ լակոտություն եք անում, ոստիկանապետի գլխավորն ասում է՝ կղերաֆեոդալական եք դուք: Երեւի կարդացել է, չգիտի էդ ինչ է նշանակում, երեւի թերթում մի անգամ գրել է: Ողջունում եմ ձեզ, սիրելի նարկոբարոններ, գործակալներ ու կղերաֆեոդալներ, շատ ապրեք դուք»,- ասաց Բագրատ սրբազանը՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդն իր աջակիցների հետ ՆԳՆ-ի մոտ, քայլերթով շենքի շուրջ պտտվում են՝ սպասելով, թե ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը երբ կիջնի:
Ոստիկանությունը զգուշացրեց, որ «Հավաքների ազատության մասին» օրենքով իրավունք չունեն հարակից շենքերի մուտքն ու ելքը փակեն: Ցուցարարները բղավեցին. «Դուք Վեհափառի մուտքն եք փակել, մենք լսելու չունե՛նք ձեզ»: Նրանք վանկարկում էին՝ «ամո՛թ»:
Կարդացեք նաև
Բագրատ սրբազանն էլ ասաց. «Մենք չենք փակել, հոգնել ենք, նստել ենք, քաղաքացին իրեն վատ է զգում, եզրագծի վրա նստել ենք խելոք, ի՞նչ ենք անում»:
Բագրատ սրբազանն ասաց, որ հավաք չկա, ինքը եկել է՝ հանդիպելու Վահե Ղազարյանի հետ, եթե ուզում են ուժ կիրառեն, թող կիրառեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ